Տաղանդների զարգացում

Առողջապահության ոլորտում մասնագիտական հմտությունների
զարգացում՝ ճկուն և դինամիկ համակարգի ձևավորման համար
Նպատակ ունենալով բավարարել առողջապահական համակարգի աճող կարիքները՝ մենք ստանձնում ենք առողջապահություն ոլորտի մասնագետների ձևավորման և պրոֆեսիոնալ զարգացման պայմանների ստեղծման առաքելությունը, որի հիմքում տաղանդաշատ մասնագետների աճի համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է: Կրթական նախաձեռնություններում կատարվող ներդրումների միջոցով մենք փորձում ենք ապահովել որակյալ և անհրաժեշտ հմտությունների տիրապետող կադրեր, ինչը հիմք կծառայի առողջապահության ոլորտում ներգրավված աշխատուժի մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:
Մեր գործընկերները

Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագիր

6 ուսանող

~ 180 վերապատրաստվող դասավանդող

ստանում է մագիստրոսի աստիճան

դասավանդողների դասավանդման ծրագրում

Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագիրը ՀԵՆԱՐ-ի առանցքային նախաձեռնություններից է, որի նպատակն է համակարգված կերպով փոխակերպել Հայաստանի բժշկական կրթության ոլորտը։ Այն կենտրոնանում է որակյալ դասախոսների և ակադեմիական առաջնորդների կայուն խմբի ձևավորման վրա՝ մասնակիցներին տրամադրելով դասավանդման, ուսումնական ծրագրերի մշակման, գնահատման և առաջնորդության առաջադեմ կարողություններ։
Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրն ունի երկու բաղադրիչ․ առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագիր և դասավանդողների վերապատրաստում։

ներգրավված ծրագրի կառավարման թիմում
7 մասնագետ
13 ռեզիդենտ
ընդգրկված 2026 և 2027 ուսումնական տարում
50+ դասախոս
ընդգրկված կլինիկական կրթույան ծրագրում

Հայաստանի մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի (PReP)

Հայաստանի մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը փոխակերպիչ նշանակություն ունի հետբուհական բժշկական կրթության ոլորտում, քանի որ դրանով երկրում մեկնարկում է ռեզիդենտակենտրոն կրթության մոդելի կիրառումը: Երկրում գործող առանցքային հաստատությունների և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի փորձագետների հետ գործակցությամբ մշակված ծրագիրը թույլ է տալիս կիրառել համաշխարհային չափանիշները՝ ելնելով տեղական կարիքներից և առաջարկել միջազգային մակարդակի ուսուցում և նորարարական առաջնորդություն և այդ կերպով հիմք ստեղծել Հայաստանում բժշկական կրթական համակարգին ինտեգրման համար:
Մեր գործընկերները

Միջառարկայական վերականգնողական բժշկության կրթական ծրագիր

2022-2023 թվականներին իրականացված Միջառարկայական վերականգնողական բժշկության կրթական ծրագիրը 10-ամսյա հիբրիդային ուսուցման նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտի աշխատուժի կարողությունները վերականգնողական բժշկության առանցքային ոլորտներում, ներառյալ՝ նեյրոռեաբիլիտացիան, այրվածքաբանական խնամքը, օրթոպեդիան և հոգեկան առողջությունը: Ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցում է գործընկերության ներուժը՝ միավորելով առաջատար կազմակերպությունների և խթանելով վերականգնողական ծառայությունների համակարգային վերափոխումը:
30 մասնակից
Հայաստանից և Արցախից
2,500 բուժառու
շրջանավարտների կողմից մատուցվող որակյալ բուժօգնություն ստացող
շրջանավարտների կողմից վերապատրաստված մասնագետների կողմից բուժօգնություն ստացող
15,000+ բուժառու
Մեր գործընկերները
Ծրագրի շրջանավարտների անդրադարձը

Բժշկական կրթության ոլորտում
իրականացվող այլ ծրագրեր

Բժշկական կրթության որոշ այլ նախաձեռնությունների նպատակը ուսուցման նորարարական մեթոդների և արդիականացված բովանդակության ներդրումն է՝ բժիշկների շրջանում հմտությունների զարգացմանը: Կիրառվող կայուն մոդելների և ծրագրերի շարունակականության շնորհիվ այս նախաձեռնությունները նպատակ ունեն Հայաստանում ձևավորելու առողջապահական ոլորտի պատրաստված կադրային բազա:
Made on
Tilda