Գործընկերություն և մասնագիտական ցանցի ձևավորում

Ուժեղացնելով հավաքական ազդեցությունը և հասանելիությունը՝
առողջապահության կարևորագույն մարտահրավերներին արձագանքելու համար
Հիմնական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունների ձևավորումը և զարգացումը մեր առաքելության առանցքային նշանակություն ունեն: Մենք ակտիվորեն խրախուսում ենք համագործակցությունը, այդ թվում՝ սփյուռքի ոլորտային խոշոր կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալացնել նման համագործակցությունը: Ռազմավարական գործընկերությունների միջոցով մենք ամրապնդում ենք մեր հավաքական ազդեցությունը և առողջապահական կարևոր մարտահրավերներին արձագանքելու կարողությունները:
Մեր գործընկերները

«Կիրառումը և իրականացումը բժշկության մեջ (AIM)» աշխատաժողով, 2024 թ.

Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել և քննարկվել են ապացույցների վրա հիմնված բժշկությանը, սոցիալական բժշկությանը, առողջապահական ծրագրերի մշակմանը և համայնքային բժշկությանը վերաբերող թեմաներ՝ նպատակ ունենալով բարձրացնել առողջության սոցիալական, կառուցվածքային և ոչ կենսաբժշկական որոշիչ գործոնների վերաբերյալ տեղեկացվածությունը: Աշխատաժողովը հարթակ է դարձել Հայաստանը ներկայացնող և օտարերկրյա փորձագետների միջև մասնագիտական ​​հարաբերությունների զարգացման համար:

Հայաստան-Սփյուռք առողջապահական գագաթնաժողով 2024թ

Սփյուռքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները և առողջապահության ոլորտի մասնագետները հյուրընկալվել էին Կալիֆորնիայի համալսարանում (UCLA) Համախմբում՝ հանուն կայուն ազդեցության կարգախոսի ներքո 2024թ.-ին անցկացված Հայաստան-Սփյուռք առողջապահական գագաթնաժողովի շրջանակում: Մեկօրյա գագաթնաժողովը կազմակերպել էին Հայկական բժշկական միջազգային կոմիտեն (AMIC), ՀԵՆԱՐ հիմնադրամը և UCLA Operation Armenia-ն:
Գագաթնաժողովի մասնակիցները ներկայացրեցին մի շարք թեմաներ, անցկացվեցին պանելային և խմբային քննարկումներ, որոնք ընթացքում անդրադարձ արվեց այն նորարարական լուծումներին, որոնք թույլ կտան հաղթահարել հիմնական մարտահրավերները, նախանշվեց Հայաստանում բնակչության առողջության և բարեկեցության համար անհրաժեշտ միջոցառումները:
Մեր գործընկերները
320 մասնակից
գրանցված սիմպոզիումին
հետևել է միջոցառմանն առցանց տարբերակով՝ համաժողովին միանալով Արցախից
70 մասնակից
163 մասնակից
ստացել է ՇՄԶ կրեդիտ

Առողջության առաջնային պահպանմանը նվիրված սիմպոզիում՝ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին

2023 թվականի հուլիսի 6-ին ՀԵՆԱՐ հիմնադրամը Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի (IMCA) շրջանակում անցկացրել է Առողջության առաջնային պահպանման սիմպոզիում:
Սիմպոզիումի ընթացքում բանախոսները խոսել են առողջության առաջնային պահպանման համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքի, առաջնային բուժօգնության հաստատություններում հոգեկան առողջության կարևորության, բժիշկ-բուժառու պատշաճ շփման և բուժման գործընթացներում հիվանդների ներգրավվածության մասին:
Մեր գործընկերները
Գործընկերության և մասնագիտական
ցանցի ձևավորմանն ուղղված այլ նախագծեր
ՀԵՆԱՐ-ն առաջարկում Է գործընկերության և մասնագիտական ցանցի ձևավորմանը նպաստող նախաձեռնություններ, հավատալով, որ համատեղ ջանքերը կարևոր են առողջապահական համակարգում արդյունավետության և ազդեցության շրջանակի ընդլայնման համար:

Հիմնադիր գործընկերներ

Ռազմավարական գործընկերներ

Made on
Tilda