Ուղղորդված, ինտերակտիվ ուսուցում, որի ժամանակ դասախոսը հանդես է գալիս որպես պրեսեպտոր՝ քննարկումների և հետադարձ կապի միջոցով աջակցելով ծրագրի բժիշկ-առաջնորդներին գիտելիքը կլինիկական պրակտիկայում կիրառելու գործում։
Երկշաբաթյա պարբերականությամբ բժիշկ-առաջնորդները ստանում են գիտական հոդվածներ, որոնք պետք էինքնուրույն ուսումնասիրեն և վերլուծեն՝ պատասխանելով հարցաշարին։ Սա նպաստում է ինքնուրույն սովորելուն և քննադատական մտածողության զարգացմանը։