Միջգիտակարգային վերականգնողական բժշկության
ոլորտում կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
Վերականգնողական բժշկության ոլորտում ներգրավված աշխատուժի կարողությունների հզորացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2022-ի վերջին մեկնարկեց միջգիտակարգային վերականգնողական բժշկության ոլորտում կրթաթոշակային ծրագիրը, որը 10-ամսյա հիբրիդային (առկա և առցանց) կլինիկական վերականգնողական հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ծրագիր է՝ բժիշկների, բուժքույրերի և հարակից առողջապահական ծառայություններ մատուցողների համար: Այն անդրադառնում է արտակարգ իրավիճակներում, սուր վիճակներում վերականգնողական միջոցառումներին առնչվող, նյարդավերականգնողական, այրվածքաբանական և վերքերի մշակման, օրթոպեդիկ բուժօգնության, ցավագիտական, հոգեկան առողջությանը և այլ կարևոր թեմաների: 2023 թվականի հուլիսին ծրագիրն ավարտել է Հայաստանի և Արցախի 30 կրթաթոշակառու։