Մեր պատմությունը

Մեր տեսլականն ու առաքելությունը

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց՝ ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:

Ուղղորդող սկզբունքները

Այս ուղղորդող սկզբունքները ձևավորում են մեր ռազմավարական տեսլականը, ուղղորդում մեր ծրագրային առաջնահերթությունները և ապահովում, որ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն համահունչ լինի համակարգային փոփոխությունների, արդյունավետ համագործակցությունների և կայուն ազդեցության։
  • Համակարգային մոտեցում և հեռանկարային տեսլական
    ՀԵՆԱՐ-ը որդեգրում է համակարգային մոտեցում և դիտարկում երկարաժամկետ հեռանկար իր բոլոր նախաձեռնություններում՝ գիտակցելով, որ կայուն փոփոխությունները պահանջում են համապարփակ և փոխկապակցված լուծումներ՝ ուղղված են խորքային պատճառներին և տևական ազդեցությանը։
  • Պետություն-մասնավոր գործընկերություն
    Մենք ակտիվորեն խթանում ենք պետական և մասնավոր հատվածների համագործակցությունն ու գործընկերությունը՝ համատեղ ուժերով առավելագույն ազդեցություն ապահովելու համար։ Այս գործընկերությունը հնարավորություն է տալիս համախմբել ներուժը, հաղթահարել հասարակական մարտահրավերները և նպաստել սոցիալական առաջընթացին ու համայնքների զարգացմանը։
  • Կայուն
    զարգացում
    Ձևավորելով նախաձեռնություններ, որոնք ինտեգրվում են ազգային քաղաքականությանը, ուժեղացնում են տեղական կարողությունները և խթանում ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, մենք ապահովում ենք ծրագրային փուլից դուրս երկարատև ​​ազդեցություն:

Առաջնահերթությունները

Առաջնահերթություն տալով առաջնային խնամքին, տաղանդների զարգացմանը և թվային փոխակերպմանը՝ մենք հաղթահարում ենք առողջապահական կարևորագույն բացերը և ճանապարհ հարթում նորարարական, համահասանելի և արդյունավետ լուծումների համար, որոնք բավարարում են այսօրվա կարիքները՝ միաժամանակ ամուր հիմք դնելով ապագայի համար։
ՀԵՆԱՐ-ը առաջնահերթություն է տալիս առաջնային խնամքի զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել խնամքի մատչելիությունն ու որակը՝ միաժամանակ համայնքներում խթանելով առողջությունն ու առողջ ապրելակերպը: Մենք ձգտում ենք ստեղծել առողջապահական համակարգ, որը համակողմանիորեն և լիարժեքորեն կբավարարի մարդկանց կարիքները:
Նպատակ ունենալով բավարարել առողջապահական համակարգի աճող կարիքները՝ մենք ստանձնում ենք առողջապահություն ոլորտի մասնագետների ձևավորման և պրոֆեսիոնալ զարգացման պայմանների ստեղծման առաքելությունը։ Մենք փորձում ենք ապահովել որակյալ և անհրաժեշտ հմտությունների տիրապետող կադրեր, ինչը հիմք կծառայի առողջապահության ոլորտում ներգրավված աշխատուժի մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:
ՀԵՆԱՐ-ը առաջնահերթություն է տալիս առողջապահության ոլորտում թվային փոխակերպմանը՝ ջատագովելով թվային հնարավորությունների զարգացում։ Մենք նպատակ ունենք հեշտացնելու առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը և աջակցելու ոլորտի շարունակական աճին՝ խթանելով նորարարությունն ու արդյունավետությունը առողջապահության ոլորտում:

Գործունեության տեսակները

  • Քաղաքականության ձևավորում
    ՀԵՆԱՐ-ն ակտիվորեն մասնակցում է առողջապահական քաղաքականությունների մշակմանը՝ առաջարկելով համալիր լուծումներ օրենսդրական փոփոխությունների, կարգավորումների և գործողությունների պլանների համար, որոնք անհրաժեշտ են մեր կիզակետային ոլորտներում արդյունավետ նախաձեռնություններ իրականացնելու համար։ Բացի այդ մենք աջակցում ենք հանրային-մասնավոր գործընկերության մոդելների ներդրմանը՝ խթանելով համատեղ աշխատանքը և առավելագույնի հասցնելով մեր ծրագրերի արդյունավետությունը։
  • Զարգացում և նորարարություն
    Մենք մշակում և իրականություն ենք դարձնում նոր նախաձեռնություններ, ինչպես նաև կատարելագործում արդեն գործող ծրագրերը։ Հետազոտում և մշակում ենք բիզնես նախագծեր՝ ներդրողներ ու դոնորներ ներգրավելու համար, ապահովում ենք ծրագրերի ֆինանսավորումը և ձևավորում ռազմավարական գործընկերություններ, որոնք կարևոր են ծրագրերի հաջողության համար։ Բացի այդ, մենք հանդես ենք գալիս որպես ծրագրերի կառավարման գրասենյակ (PMO)՝ ապահովելով ծրագրերի անխափան իրականացումը և արդյունավետ գործարկումը։
  • Գործընկերությունների միջնորդությոն
    Հիմնարար նշանակություն տալով համագործակցություններին՝ մենք ակտիվորեն միջնորդում և ձևավորում ենք կապեր առանցքային շահառուների հետ։ Մենք նպաստում ենք նոր գործընկերությունների ստեղծմանը՝ հատկապես առողջապահական ոլորտում գործող խոշոր սփյուռքի կազմակերպությունների հետ՝ համագործակցության արդյունավետ և ինստիտուցիոնալ շրջանակներ ձևավորելու միջոցով։ Ռազմավարական գործընկերությունների շնորհիվ մենք բազմապատկում ենք մեր ազդեցությունն ու ներուժը՝ լուծելու առողջապահական կարևորագույն մարտահրավերները։
  • Խորհրդատվություն
    ՀԵՆԱՐ-ը ներգրավվում է կառուցվածքային խորհրդատվական գործընթացներում՝ տրամադրելով արժեքավոր վերլուծություններ և ուղեցույցներ՝ նպաստելու Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին։ Իր փորձառության և մասնագիտական գիտելիքների հիման վրա մենք աջակցում ենք տեղեկացված որոշումների կայացմանը և խթանում նորարարական լուծումների ընդունումը՝ առողջապահական կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար։
Made on
Tilda