Առողջության առաջնային Պահպանման համակարգ

որպես առողջապահության հասանելիության
և որակը ապահովող խնամքի առաջնային օղակ
ՀԵՆԱՐ-ը առաջնահերթություն է տալիս առողջության առաջնային պահմանման համակարգի զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել խնամքի հասանելիությունն ու որակը՝ միաժամանակ համայնքներում խթանելով առողջությունն ու առողջ ապրելակերպը: Ամրապնդելով առաջնային օղակի ծառայությունները՝ մենք ձգտում ենք ստեղծել առողջապահական համակարգ, որը համակողմանիորեն և լիարժեքորեն կբավարարի մարդկանց կարիքները:
Մեր գործընկերները

Առողջության առաջնային պահպանման համակարգի վերափոխման 2021-2026 թթ. ռազմավարութուն

Որպես Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավորած բազմապրոֆիլ կոալիցիայի անդամ՝ ՀԵՆԱՐ-ը մասնակցել է Առաջնային խնամքի ծառայությունների հզորացման աշխատանքային խմբի աշխատանքներին: Խմբում ընդգրկված էին առողջապահության ոլորտի, ակադեմիական շրջանակների, ՀԿ-ների, միջազգային փորձագետների և սփյուռքի ներկայացուցիչներ: Առաջնորդվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Առաջնային խնամքի ծառայությունների գործառնական դրույթներով՝ աշխատանքային խումբը համակարգված կերպով հայտնաբերել է համակարգի թերությունները և առաջարկություններ է ներկայացրել՝ սահմանելով 58 առաջնահերթություն՝ Հայաստանի առաջնային խնամքի օղակի բարեփոխման ծրագրի մշակման համար: ԱՀԿ առաջնային խնամքի հարցերով գրասենյակի տեխնիկական աջակցությամբ՝ բարեփոխումները պլանը խմբագրվել է հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինարի ընթացքում և պաշտոնապես ընդունվել է Կառավարության կողմից՝ 2022 թվականի հուլիսին:

Սյունիքի «Համայնքի առողջապահության աշխատողներ»

ՀԵՆԱՐ-ը գործարկում է առաջնային բուժօգնության համակարգում բացերը լրացնելուն ուղղված «Համայնքի առողջապահության աշխատողներ» (Community Health Workers, CHW) ծրագիրը: Համայնքները ներկայացնող աշխատողները կընդգրկվեն խնամքի հմտությունների և առողջապահական կրթության ապահովման նախաձեռնություններում՝ աջակցելով տեղերում աշխատող բուժանձնակազմին, օրինակ՝ գյուղական բուժքույրերին: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավելու ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը, օգնելու բուժառուներին կողմնորոշվել առողջապահության համակարգերում և ապահովելու նրանց առաջարկվող բուժումը և հետագա հսկողությունը:
12 մասնագետ
կներգրավվի Սյունիքի չորս գյուղում
3,000 մարդ
կստանա որակյալ խնամքի շարունակական հասանելիություն
կներգրավվի խնամքի նոր մոդելի պիլոտային ծրագրում
4 ԱԱՊ կենտրոն
Մեր գործընկերները
և համակողմանի խնամք՝ Արցախի տեղահանված բնակչության համար
Արտակարգ իրավիճակներին արձագանք
9,000+ մարդու
հասանելի են դարձել որակյալ խնամքի ծառայությունները կանոնավոր կերպով
5,000+ բուժառու
սպասարկվել է Սյունիքում և Արցախում
Մեր գործընկերները

Առողջության առաջնային պահպանման շարժական միավորներ Սյունիքում

Առաջնային պահմանման շարժական միավորների պիլոտային ծրագիրը առողջապահական ծառայությունները հասանելի է դարձնում հեռավոր սահմանամերձ գյուղերում: Ծրագիրը նախաձեռնվել է Santé Arménie-ի կողմից Գորիսում հետպատերազմյան 2020թ.-ին, և ՀԵՆԱՐ-ը միացել է դրան 2023 թվականին՝ միավորների քանակը ընդլայնելու և առաջնային բուժօգնության համակարգում նրանց ինտեգրելու համար: Չնայած Արցախի շրջափակման և հումանիտար ճգնաժամի մարտահրավերներին, ՀԵՆԱՐ-ը 2023 թվականի մայիսին հաջողությամբ մեկ ստորաբաժանում է տեղակայել Մարտունու շրջանում, որը գործեց մինչև նույն տարվա սեպտեմբեր՝ բնակչության խոցելի խմբերին մատուցելով կենսական նշանակություն ունեցող ծառայություններ:

Առաջնային պահպանման օղակում իրականացվող այլ ծրագրեր

Առաջնային օղակի որոշ այլ նախաձեռնությունների կենտրոնանում են խնամքի նորարարական մոդելների՝ ուղղված հիմնական հիվանդացություններին, ընդլայնելով կառավարման և քաղաքականության շրջանակները և խթանելով համայնքի ներգրավվածությունը: Այս նախագծերը նաև ընդգծում են պետական-մասնավոր համագործակցության դերը առողջապահական ծառայությունների մատուցման և կայունության ամրապնդման գործում:
Made on
Tilda