Արտակարգ իրավիճակներում արձագանքման և Արցախի բնակչության համար համալիր խնամքի շարժական միավորի դերի բարձրացում
Շարժական առողջության առաջնային պահպանման միավորի մոդելը ցույց է տալիս, որ բազմակողմանի մոտեցումը հնարավորություն ունի արտակարգ իրավիճակներում ընդլայնվելու՝ բավարարելու և մասնագիտացված խնամք ապահովելու նպատակով:
Թիրախային տարածում. ավելի մեծ թվով տեղափոխված բնակչություն ունեցող տարածքների սահմանումը թույլ է տալիս համապատասխանեցնել շարժական միավորների գործունեության աշխարհագրությունը՝ այս բնակչությանն ապահովելով անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահական անհատականացված փաթեթներ. գիտակցելով տեղափոխված մարդկանց առջև ծառացած առողջապահական աննախադեպ մարտահրավերները՝ առաջարկվում են առողջապահական անհատականացված փաթեթներ, ներառյալ վնասվածքաբանական խնամքը և տարբեր պորֆիլների սքրինինգները:
Հոգեբանական աջակցություն. հաշվի առնելով վերջին շրջանի ճգնաժամերը և հեռավոր շրջաններում առկա մարտահրավերները՝ հոգեբանների կանոնավոր ծառայությունների ինտեգրումը նպատակ ունի արդյունավետորեն լուծելու հոգեկան առողջության խնդիրները:
Համագործակցություն պետական մարմինների և ՀԿ-ների հետ. տեղափոխված մարդկանց խնդիրներով զբաղվող ազգային, տարածաշրջանային պետական մարմինների և տարբեր ՀԿ-ների հետ համագործակցությունը օգնում է ավելի լավ հասկանալ տեղափոխված մարդկանց հատուկ կարիքները և հեշտացնում է առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը: