● ՀԵՆԱՐ-ը գործակցել է Հայաստանի Առողջապահության նախարարության հետ Առաջնային խնամքի ծառայությունների հզորացման աշխատանքային խումբը ձևավորելու հարցում՝ ստեղծելով մարմին, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ կողմեր, այդ թվում՝ Առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ), Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), հասարակական կազմակերպություններ, միջազգային փորձագետներ և սփյուռքը ներկայացնող տասներկու անհատներ:
● Աշխատանքային խումբն առաջնորդվել է Առողջապահության առաջնային պահպանման ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործառնական շրջանակը, որն իրենից ներկայացնում է համապարփակ ճանապարհային քարտեզ և ընդգրկում է գլոբալ պարտավորությունները շոշափելի գործողությունների և ժողովրդական մակարդակում միջամտությունների վերածելու համար առանցքային նշանակություն ունեցող 14 հիմնական բաղադրիչ:
● Համակարգային մոտեցում որդեգրելով՝ աշխատանքային խումբը մեկ ամսվա ընթացքում հետևողականորեն անդրադարձել է երկու բաղադրիչի՝ մանրակրկիտ ուսումնասիրելով ընթացիկ պայմանները, նախատեսելով նպատակային բարելավումներ, կատարելով բացերի վերլուծություն և ձևակերպելով առաջարկների նախագծեր՝ հայտնաբերված անհավասարությունները վերացնելու համար:
● Այս քննարկումների ընթացքում ԱՀԿ առաջնային խնամքի գրասենյակը Ղազախստանում անցկացրել է առաջնային խնամքի համապատասխան թեմաներով մի քանի տեխնիկական նիստ, ընդ որում թեմաներն ընտրվել են աշխատանքային խմբի հետ համատեղ՝ խրախուսելով գիտելիքների փոխանակումը և մասնակիցների միջև համագործային ոգին: