Առողջապահության ոլորտի մանկավարժներ
Առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստմամբ զբաղվող մանկավարժների համար նախատեսված ծրագիրը (HPE) կարևոր նշանակություն ունի առողջապահության ոլորտում, քանի որ այն ուղղված է առողջապահական գիտակարգերի մասնագետների շրջանում դասավանդման, գնահատման, ուսումնական ծրագրերի մշակման և առաջնորդության հմտությունների զարգացմանը: Հայաստանում առողջապահական ծառայություններ մատուցողներն այս ծրագրի ներքո ստանում են կլինիկական պայմաններում ուսուցման մեթոդաբանության կիրառման և ազգային համակարգերում բարձրորակ կրթական հնարավորությունների ինտեգրման հմտությունները: Երկարաժամկետ կերտվածքում այս մոտեցումը նպաստում է բժիշկների, առողջապահական ծառայություններ մատուցողների և ուսանողների մասնագիտական զարգացմանը, իսկ հեռանկարում նաև՝ բժշկության ոլորտում դասավանդման նոր մշակույթի միջոցով ազգային կրթական համակարգի վրա ազդեցություն ունենալուն: Գիտահեն ծառայությունների մատուցումը նպաստում է բարձրակարգ խնամքի ապահովմանը՝ ուղի հարթելով հիվանդների և ամբողջ բնակչության առողջությանը նպաստող առողջապահական պայմանների ստեղծման համար:

Ծրագրի շրջանակը

Ուսուցումն իրականացվում է Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի մագիստրոսական ծրագրի հիման վրա: Այս խորացված մագիստրոսական ծրագրում նախատեսված է Բոստոնի համալսարանում անցկացվող 6-շաբաթյա ինտենսիվ ամառային դասընթաց, ինչպես նաև 1-ամյա հիբրիդային՝ առցանց և առկա դասընթաց և մենթորների հետ ուսուցում: Ուսումնական ծրագիրն ընդգրկում է թեմաների համապարփակ շրջանակ, որոնք էական նշանակություն ունեն առողջապահության ոլորտում դասավանդման հմտությունների զարգացման համար՝ հետազոտական մեթոդաբանությունից, դասավանդման մեթոդիկայից, ուսումնական պլանի մշակումից մինչև գնահատման և առողջապահության ոլորտում առաջնորդության հմտությունների զարգացում: Նախատեսված են գործնական պարապմունքներ, պրակտիկա և սեմինարներ: Ծրագիրն ուղղված է ուսանողների մոտ էմպիրիկ մոտեցմամբ փորձի ձեռքբերմանը, այլ ոչ՝ դասախոսությունների հիման վրա կազմակերպվող պասիվ դիտարկումը:
Դասավանդման տեսության վրա արվող շեշտադրումը նպատակ ունի կրթական համակարգում խթանել դրական փոփոխությունները:
  • Առողջապահության մասնագետների գլոբալ զարգացում
  • Առողջապահության մասնագետների պատրաստման սկզբունքներ
  • Առողջապահության մասնագետների պատրաստման ոլորտում դասավանդման և ուսուցման հիմունքներ
  • Ուսումնական պլանի մշակման հմտությունների զարգացման սկզբունքներ
  • Գնահատում
  • Ուսումնական ծրագրերի վերլուծություն և մշակում
  • Առողջապահության մասնագետների պատրաստման ոլորտում անցկացվող հետազոտություններ
  • Առաջնորդություն
HPE ծրագրերի հիմնական բաղադրիչները

  • Առաջնորդություն. HPE գրեթե բոլոր ծրագրերն ունեն ակադեմիական և առողջապահական առաջնորդության բաղադրիչներ

  • Ուսումնական ծրագրերի մշակում. առանցքային ուշադրություն է դարձվում ուսումնական ծրագրերի մշակման, գնահատման և կիրառման հմտություններին

  • Գնահատման տեխնիկա. ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում զարգացնելու ուսանողների կարողությունները գնահատելու համար գնահատման գործիքների մշակման անհրաժեշտ հմտություններ

  • Մենթորություն և պրակտիկա. ծրագրերը հաճախ ներառում են մենթորության, պրակտիկայի կամ գործնական աշխատանքի մոդուլներ, որոնք թույլ են տալիս ձեռքբերվող հմտությունները կիրառել իրական պայմաններում
Ծրագրի տևական ազդեցությունը
Դասախոսական կազմի ձևավորում
  • Ծրագրի շրջանավարտները կարող են պատրաստել և վերապատրաստել առողջապահական ծառայունների տեղացի մատուցողների
Դասախոսական կազմի ձևավորման մոդուլներ
  • Դասավանդողների պատրաստման՝ ToT մոդուլները մագիստրոսական հիմնական ծրագրի հետ միասին կառաջարկվեն մանկավարժների ավելի շրջանակի (կլինիկական գիտակարգեր դասավանդողներին)՝ ընդլայնելով ծրագրի ազդեցության ոլորտը
Գործնական նախագծերի իրականացում
  • Ծրագրի ընթացքում ուսանողները կիրականացնեն մեկ կամ մի քանի գիտակարգերով նախագծեր.
1. ուսումնական պլանի մշակում
2. դասախոսական կազմի ձևավորում
3. գնահատում
4. հետազոտություններ՝ բժշկական կրթության բնագավառում

  • Ակնկալվում է, որ այս նախագծերի միջոցով Հայաստանում կներդրվի բժշկության ոլորտում կրթական ծրագրերի մշակման և մատուցման նոր մշակույթ
Made on
Tilda